211652_close_icon
views-count4675 դիտում article-date 18:09 12-01-2018

Պաղեստինն այլևս չի համագործակցի ԱՄՆ-ի նախագահի հետ. Նաբիլ Շաաթ

Պաղեստինը չի փոխի իր դիրքորոշումը և բանակցություններին երկընտրանք և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից համագործակցություն չի պահանջի։ Այդ մասին հայտարարել է Պաղեստինի ծրագրման նախարար Նաբիլ Շաաթը, փոխանցում է իրանական IRNA գործակալությունը։ «Չնայած Իսրայելի հետ բանակցություններում միջնորդ մնալու ԱՄՆ-ի համառությանը, Պաղեստինի ազգային ադմինիստրացիան չի փոխելու իր դիրքորոշումը»,-ասել է նախարարն այսօր IRNA-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ պաղեստինյան իշխանությունները նման քայլի են գնում՝ ԱՄՆ-ի նախագահի թշնամական գործողություննրից ելնելով։ Հիշեցնենք, որ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Պաղեստինը հայտարարեց Իսրայելի մայրաքաղաք, ինչն էլ առաջացրեց շատ պետությունների, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների դժգոհությունը։

Նմանատիպ նյութեր