ՌԴ հատուկջոկատայինները ոչնչացրել են «Խմեյմիմ» ավիաբազան հրթիռակոծած ահաբեկիչների խմբին
ՌԴ հատուկջոկատայինները ոչնչացրել են 2017 թվականի դեկտեմբերի 31-ին Սիրիայում տեղակայված «Խմյմիմ» ռուսական ավիաբազան հրթիռակոծած դիվրսանտներին։
Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ հատուկ օպերացիային մասնակցել են Սիրիայում ռուսական հետախուզության բոլոր ուժերը։ Պարզվել է նաև, որ ահաբկիչները այդ ժամանակահատվածում տեղակայված են եղել Իդլիբ նահանգի արևմտյան սահմանային գոտում։
«Միկրոավտոբուս նստելուց առաջ «Կրասնոպոլ»-ի բարձր թիրախավորմամբ ոչնչացվել է ողջ դիվերսիոն խումբը»,-ասված է հաղորդագրության մեջ։