Կալիֆորնիայում սողանքների հետևանքով 18 մարդ է մահացել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում փոթորիկների, հորդառատ անձրևների ու դրանց առաջացրած սողանքների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով մինչև 18-ի։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է նաև, որ փոթորիկն ամբողջովին փլատակների է վերածել 60 տուն, իսկ 400-ից ավելի տներ վնասվել են։
Հիշեցնենք, որ վերջերս նահանգին վրա էին հասել անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել էին հսկայական քանակությամբ ծառեր, ինչն էլ անձրևներից հետո սողանքների պատճառ է դարձել։