Վրաստանում հարձակվել են հայ գործարարի վրա և նրանից հափշտակել ավելի քան 11,000 դոլար
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են ՀՀ քաղաքացի, 31-ամյա գործարար Արթուր Սուքիասյանը և նրա մոտից հափշտակել 30.000 լարի: Ինչպես հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ Ա. Սուքիասյանը Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է:
Գործարարի հարազատները հեռուստաընկերության թղթակցին հիվանդանոցում պատմել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ վերջինիս վրա հարձակվել են իր տան շքամուտքի մոտ, բութ առարկայով հարվածել նրա գլխին և հափշտակել 30.000 լարի (մոտ 11,5 հազար դոլար): Ա. Սուքիասյանը գումարը վերցրել էր Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար:
Նրան հիվանդանոց են տեղափոխել առավոտյան, ժամը 06:30-ի սահմաններում, վնասվածքներով ու կոտրվածքներով:
Բժշկի խոսքով՝ հայ գործարարի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը որոնում է հանցագործներին։