Բրազիլիայում խոշոր ավտովթարի հետևանքով կա 13 զոհ, 39 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բրազիլիայում խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կա 13 զոհ, ևս 39-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մինաս-Ժերայս նահանգում՝ Բելու Օրիզոնտի քաղաք տանող ավտոճանապարհին բախվել են 2 միկրոավտոբուս, 2 ամենագնաց և թղթով բարձված բեռնատար, որի բեռը այրվել է բախման հետևանքով և խոշոր հրդեհ առաջացրել:
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: Վթարի հանգամանքները պարզվում են: