211652_close_icon
views-count11506 դիտում article-date 21:33 15-01-2018

Շուտով բոլորս կունենանք շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս. Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքում ընթացող շինաշխատանքներից՝ ուրախությամբ արձանագրելով․ «Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում սկսվել են հիմնանորոգման մեծամասշտաբ աշխատանքներ, շուտով բոլորս կունենանք նման շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս…»։ [url=http://www.aravot.am/2018/01/15/931259/]Aravot.am[/url]-ը Տիգրան Վիրաբյանից տեղեկացավ, որ Գյումրու դրամատիկական թատրոնը մայիսին մի քանի ներկայացումներով հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում։ Հյուրախաղերի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով էլ ինքն այժմ Թբիլիսիում է։ «Հյուրախաղերը, բնականաբար, կազմակերպում ենք Թբիլիսիի հայկական թատրոնի աջակցությամբ, ներկայացումները կխաղանք այլ շենքում․ 7 տարվա սպասումից հետո 2017 թվականի սեպտեմբերից սկսվել է Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որն ամենայն հավանականությամբ կտևի երկու տարի»,-ասաց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ այն Հայաստանի սահմաններից դուրս միակ պետական հայկական թատրոնն է։ Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր