Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը կայցելի Մոսկվա. աղբյուր
Սիրիայի ընդդիմության պատվիրակության այցը Մոսկվա, որի ժամանակ ծրագրվում են խորհրդատվություններ՝ սիրիական հակամարտության՝ քաղաքական ճանապարհով կարգավորելու շրջանակում, ծրագրված է հունվարի 23-24-ը։
Այդ մասին TASS գործակալությանը հայտնել է սիրիական ընդդիմության աղբյուրը։
Հավելել է, որ հունվարի 17-ին և 18-ին Էր-Ռիյադում ևս անցկացվելու են խորհրդատվություններ՝ նշված հարցով։
Վերջինի խոսքով՝ առայժմ ընդդիմությունը վերջնական որոշում չի կայացրել Սոչիում կայանալիք հանդիպմանը մասնակցելու հարցով։ Որոշումը կայացվելու է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ հանդիպման արդյունքների ամփոփումից հետո, երբ հայտնի կդառնան քննարկվելիք մանրամասները։
Իսկ միջսիրիական բանակցությունների հերթական փուլն անց է կացվելու հունվարի 26-ին և 27-ին, Վիեննայում։