5598 դիտում
17:57 17-01-2018
Ես քաղաքական պատասխանատվություն չեմ կրում Ոստիկանության աշխատանքի համար. Դավիթ Հարությունյան
Յուրաքանչյուր երկրում գոյություն ունեն պատշաճ իրավական մեխանիզմներ, իսկ այս դեպքում՝ մեղադրանքի պատասխանատուն դատախազությունն է, քննության պատասխանատուն՝ քննիչը, և այդ գործերը կարգավորվում են նաև դատական համակարգի կողմից:
Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ճվճվ Արոյի» որդիներին ժամանակին չձերբակալելուն և երկրում անպատժելիության մթնոլորտին նշեց Դավիթ Հարությունյանը:
«Տվյալ դեպքում որևէ մեկի գործունությանը գնահատական տալ չեմ կարող, որովհետև խոսքը կոնկրետ իրավիճակին է վերաբերում, այլ ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ տալուն», - հավելեց նա:
Դիտարկմանը, թե մասնավորապես, եղբայրներից կրտսերի՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարված, բայց միայն ավագ եղբոր կողմից 2 ոստիկան մահվամբ ավարտված վթարից հետո միայն Ս. Վարդանյանին կայծակնային արագությամբ հայտնաբերեցին ու ձերբակալեցին, Դ. Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, այդ հարցով դիմեք ոստիկանությանը, միգուցե ձեզ ավելի մանրամասն կներկայացնեն: Ես արդարադատության նախարարն եմ, ոչ թե մի անձ, որ քաղաքական պատասխանատվություն է կրում ոստիկանության կամ դատախազության աշխատանքի համար»:
Դ. Հարությունյանը կարծիք հայտնեց, որ անպատժելիություն և հովանավորչություն մեր երկրում, որպես կանոն, չկա. «Նման յուրաքանչյուր դեպք արժանի է ոչ միայն պարսավանքի, այլև պատասխանատվության: Պետք է լինել կույր, դա չտեսնելու համար»:
Նմանատիպ նյութեր
5013 դիտում
20:21 05-03-2016
«Որդին հոր համար պատասխանատվություն չի կրում». 1953 թվականի այս օրը մահացել է Իոսիֆ Ստալինը
2822 դիտում
18:38 18-12-2019
Արսեն Վենգեր. Օզիլը պատասխանատվություն է կրում իր խոսքերի համար
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են