Apple ընկերությունը միանգամից 38 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ
Apple ընկերությունը պատրաստվում է միանվագ 38 մլրդ դոլար ներդնել ամերիկյան տնտեսության մեջ. նպատակը երկրի տնտեսության մակարդակը բարձրացնելն է։ Այդ մասին գրում է The Wall Street Jornal-ը։
Ծրագիրը ընկերությունը կիրականացնի առաջիկա 5 տարիներին։
Բացի այդ, Apple-ը պատրաստվում է ավելի քան 20 հազար աշխատատեղ ստեղծել, ինչի համար ևս մեկ մասնաճյուղ կկառուցի ԱՄՆ-ի տարածքում և նշված մասնաճյուղում կներգրավի աշխատողների։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընկերության այդ որոշումն անվանել է մեծ հաղթանակ՝ ԱՄՆ-ի աշխատողների համար։