Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնել է Մոսկվա՝ բանակցությունների
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը մեկնել է Ռոսաստան։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Այցի շրջանակներում Աքարը հանդիպելու է իր գործընկեր Վալերի Գերասիմովի հետ։
Գործակալությունը նշում է, որ Աքարն ու Գերասիմովը քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակը և Ժնևում ու Աստանայում կայանալիք միջսիրիական հարցով բանակցությունները։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087005/]հայտնել [/url]էինք, որ թուրքական իշխանությունները մարտական բարձր պատրաստւոթյան են բերել Սիրիայի հետ սահմանին տեղակայված թուրքական զորքը, նշված շրջաններ է ուղարկվել նաև հավելյալ ծանր ռազմտեխնիկա։