211652_close_icon
views-count5925 դիտում article-date 19:20 18-01-2018

Հայտնի դարձան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված 5 պատանեկան մրցաշարերի հաղթողները

Երեկ Հայաստանի շախմատի ակադեմիայում ամփոփվեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ մրցաշարի արդյունքները: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով պարգևատրեցին մրցանակներ նվաճած պատանիներին և աղջիկներին: Մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև: Նշենք, որ մինչև 18 տարեկանների մրցաշարում փայլուն հանդես եկավ և հաղթողի տիտղոսը նվաճեց 13-ամյա պատանի շախմատիստ Արշակ Մելքոնյանը: Ա1 մրցաշար – մինչև 18 տարեկաններ 1-ին տեղ՝ Մելքոնյան Արշակ /7.5 միավոր/ 2-րդ տեղ՝ Հարությունյան Էրիկ /6.5 միավոր/ 3-րդ տեղ՝ Հակոբյան Էդուարդ /6.5 միավոր/ Ա2 մրցաշար – մինչև 14 տարեկաններ 1-ին տեղ՝ Սահակյան Արման /7 միավոր/ 2-րդ տեղ՝ Մելիքյան Գնել /7 միավոր/ 3-րդ տեղ՝ Օհանյան Էմին /7 միավոր/ Ա3 մրցաշար – մինչև 12տ. պատանիներ 1-ին տեղ՝ Սահակյան Ալեքս /8.5 միավոր/ 2-րդ տեղ՝ Գրիգորյան Սուրեն /8 միավոր/ 3-րդ տեղ՝ Բադասյան Արեգ /7.5 միավոր/ Ա4 մրցաշար – մինչև 10տ. պատանիներ 1-ին տեղ՝ Ագասարով Բենիկ /8.5 միավոր/ 2-րդ տեղ՝ Հովյան Նիկոլայ /8 միավոր/ 3-րդ տեղ՝ Փաշիկյան Ռուդոլֆ /8 միավոր/ Բ մրցաշար – մինչև 12տ. աղջիկներ 1-ին տեղ՝ Խալաֆյան Նարե /8.5 միավոր/ 2-րդ տեղ՝ Բադալյան Սեդա /7.5 միավոր/ 3-րդ տեղ՝ Ստեփանյան Ալվարդ /7 միավոր/ Հատուկ մրցանակներ՝ Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում՝ Խաչատրյան Վերոնիկա /6 միավոր/ Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում՝ Հակոբյան Աստղիկ /5.5 միավոր/ Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում՝ Եդիգարյան Ասյա /5.5 միավոր/ Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում՝ Մխիթարյան Էմմա /6 միավոր/ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում՝ Գևորգյան Անահիտ /5 միավոր/ Մինչև 8 տարեկան պատաների խմբում՝ Ղազարյան Նարեկ Էդգ. /7 միավոր/

Նմանատիպ նյութեր