Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
MarkerWatch-ի փոխանցմամբ՝ գնանկումը պայմանավորված է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների ու բենզինի պաշարների ավելացմամբ։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.98 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 68.63 ԱՄՆ դոլար։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.2 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 63.17 ԱՄՆ դոլար։