ԱՄՆ դաշնային գերատեսչությունները փակվել են ֆինանսավորման բացակայության պատճառով. մեղադրում են Թրամփին
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ դաշնային գերատեսչությունների աշխատանքի դադարեցման մեղավորը երկրի նախագահ Դոնալդ Թրամփն է։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, պատճառը եղել է այն, որ օրինագիծը չի ընդունվել մինչև կեսգիշեր։
Այն առաջ էին քաշել դեմոկրատները և պնդում էին, որ ընդգրկվի միգրացիայի հարցերով ժամանակավոր բյուջեում, իսկ հանրապետականները, ինչպես նաև Սպիտակ Տունը դեմ էին։
Սպիտակ Տունը դեմոկրատների այդ նախաձեռնությունն անվանել է «տանուլ տվողների վարք»։
«Մեղավորությունն ամբողջովին պետք է դրվի Թրամփի վրա, քանի որ չկա որևէ մեկը, որն արժանի է այդ մեղադրանքին այնքան, որքան Թրամփն է»,-ասել է Շումերը։