Ռուսական զորքերը դուրս են բերվել Թուրքիայի կողմից ռմբակոծվող Արֆինից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրիայում ռուսական զորքերը դուրս են բերվել Արֆինից, որտեղ Թուրքիան սկսել է լայնամասշտաբ ռազմական օպերացիա՝ ընդդեմ այդ տարածքը վերահսկող քրդական զինվորական խմբավորումների:
ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել եկել ռազմական այդ գործողություններին, ռուսական ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել: Ռմբակոծություններից զոհերի ու տուժածների մասին առայժմ տվյալներ չկան: Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը զեկուցել է, որ 113 նախատեսված թիրախներից 108-ին հարված է հասցվել:
Այսօր երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայում ռուսական զորքերի հրամկազմը միջոցներ է ձեռնարկել զինծառայողների անվտանգությունը ապահովելու համար: