5748 դիտում
23:03 21-01-2018
Մարիա Կուրսովա. Բախտը չեմպիոններին է ժպտում
Մարիա Կուրսովան երկրորդ անգամ (առաջին անգամ՝ 2012 թ.) դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոն: Այս առաջնությունը երկրորդն էր շախմատիստուհու համար, որը 2011 թվականին ամուսնացավ գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ և սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
[b]- Մարիա, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Այս տիտղոսն, առաջինիհամամատ, ավելի դժվարությա՞մբ տրվեց:
[/b]
- Շնորհակալություն: Երկու առաջնություններն էլ հեշտ չէին: Այս անգամ խաղս ստացվեց, պարտիաների որակից գոհ եմ: Երբեմն բախտս բերում էր, բայց ինչպես ասում են՝ բախտը չեմպիոններին է ժպտում:
[b]- Երկար ժամանակ Աննա Սարգսյանի հետ առաջատարի դիրքում էիք: Ինչպե՞սդասավորվեց նախավերջին տուրի որոշիչ պարտիան ձեր միջև:
[/b]
- Ամենասկզբից ինձ հաջողվեց առավելություն ստանալ: Խաղը լարված էր, բայց կարողացա գործը հաղթական ավարտին հասցնել:
[b]- Դուք և Լիլիթ Գալոյանը, հավաքականում երաշխավորված տեղ ունենալով, վերջին տարիներին հանդես չէիք գալիս Հայաստանի առաջնությունում: Դժվա՞ր էր կենտրոնանալ պայքարի վրա:
[/b]
- Ինչ-որ չափով՝ այո: Այժմ մենք ստիպված էինք պայքարել ազգային հավաքականի ուղեգրի համար: Կարծում եմ՝ հուզմունքը խանգարեց Լիլիթին խաղալ ամբողջ ուժով: Բացի այդ, մյուս աղջիկները վերջին ժամանակներում սկսել են ավելի ուժեղ խաղ ցուցադրել: Կնշեմ Մարիա Գևորգյանին, Աննա Սարգսյանին և Սիրանուշ Ղուկասյանին:
[b]- Ինչպե՞ս եք գնահատում ազգային ֆեդերացիայի՝ հավաքական ձևավորելու նոր սկզբունքը:
[/b]
- Անձամբ ինձ համար տհաճ անակնկալ էր: Այդ մասին իմացանք դեկտեմբերի վերջին և ժամանակ չունեինք լիարժեք նախապատրաստվելու: Հավաքական ձևավորելու նախկին սկզբունքը պարզ և հստակ էր: Թե ինչպիսի չափանիշներով ֆեդերացիան այժմ կառաջնորդվի, դեռ անհասկանալի է: Սակայն, մյուս շախմատիստների համար հավաքական մտնելու լրացուցիչ հնարավորություն ի հայտ եկավ: Տեսնենք՝ ինչ կստացվի:
Նմանատիպ նյութեր
10325 դիտում
11:06 14-02-2016
Երբ բախտը չի ժպտում...ֆոտոշարք
1472 դիտում
16:31 20-07-2014
Գվարդիոլային դժվար կլինի մոտիվացնել աշխարհի չեմպիոններին. Ռումենիգգե
12284 դիտում
17:37 22-05-2017
«Ռեալի» խաղացողները հաղթանակը նշելիս վանկարկել են. «Պիկե, տականք, ողջունիր չեմպիոններին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2299 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2962 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2473 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում