Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Գերմանիայի քաղաքացուհուն
Իրաքի դատարանը մարոկացի ծագումով Գերմանիայի քաղաքացուհուն դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, «Իսլամական Պետություն»ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է երկրի Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սատար Բիկդարը:
Նրա խոսքերով, հետաքննության ընթացքում մեղադրյալը խոստովանել է, որ Գերմանիայից մեկնել է Սիրիա, այնտեղից էլ՝ Իրաք, որտեղ միացել է ԻՊ-ին: Նա գրոհայիններին աջակցել է, մասնակցել է ահաբեկչություններին և ուժային կառույցների աշխատակիցների դեմ հարձակումներին:
Գերմանիայի քաղաքացուհին իր հետ վերցրել էր երկու դուստրերին, որոնք ամուսնացել են ահաբեկչական խմբավորման անդամների հետ: