211652_close_icon
views-count57999 դիտում article-date 12:16 22-01-2018

Քեզ բացակա չենք դնի. Արմավիրում նշվեց քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի ծննդյան 22-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 21-ին, լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի ծննդյան 22-ամյակը: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: Նա միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով ուշիմությամբ և նպատակասլացությամբ: 2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել է: Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով: Ներկաները նախ այցելեցին Գոռի շիրիմին՝ հայրենի Արևիկ գյուղում, այնուհետև Արմավիրի մշակույթի տուն, որտեղ տեղի ունեցավ Գ. Կիրակոսյանի հիշատակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը, որին ներկա էին մեծ թվով ազատամարտիկներ, զինվորականներ, հերոսածին մայրեր, դպրոցականներ, հյուրեր, Գոռի ընտանիքին հանձնվեցին մեդալներ, պատվոգրեր և շնորհակալագրեր: Դահլիճում թևածում էր հայրենասիրական երգ ու պար: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 345+
345+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր