1881 դիտում
17:50 22-01-2018
72 ՔՀԿ ներկայացուցիչ ավարտել է Ամերիկյան համալսարանի կրթական նոր ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 19-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 14 ներկայացուցիչ հավասատագիր ստացավ այն մասին, որ ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված կրթական նոր ծրագիրը։
Կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ ազդեցիկ դարձնելն է։
Նման կրթական ծրագիր ունենալու գաղափարը կարևորեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանը․ «Ինտերակտիվ կազմակերպման ձևը թույլ է տալիս փորձի փոխանակում իրականացնել թե՛ հրավիրված փորձագետների և դասախոսների հետ, թե՛ մյուս մասնակիցների հետ։ Դասընթացի արդյունքում հնարավորություն է ստեղծվում կոալիցիաներ կազմելու և միասնական ուժերով խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելու»։
«Դասընթացից որոշ շեշտադրումներ առանձնացրել են և մեր կազմակերպության գործունեության մեջ դրանք անպայման կկիրառենք, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք»,- ասաց «Քաղաքացիական նախաձեռնությունների հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչ Նելլի Գրիգորյանը։
«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ Գրիշա Հովսեփյանը նշեց․ «Այս օրերի ընթացքում ինֆորմացիայի բավականին մեծ պաշար ստացա, ինչպեսև ստացածս ինֆորմացիան համակարգելու, համապատասխան տեղերում տեղավորելու ու կիրառելու համար էր կարևոր։ Կարծում եմ, որ հետագայում խնդիրների դեպքում լուծումներ կգտնենք՝ ստացած գիտելիքների, փորձի շնորհիվ»։
Կրթական ծրագիրն արդեն իսկ ունի 72 շրջանավարտ։
Նշենք, որ կրթական ծրագիրն իրականացվելու է ընդհանուր առմամբ 120 ՔՀԿ ներկայացուցիչների համար՝ Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսուցանվեն հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
[b]Աստղիկ Կարապետյան
Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4075 դիտում
16:06 22-01-2018
72 ՔՀԿ ներկայացուցիչ ավարտել է Ամերիկյան համալսարանի կրթական նոր ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5921 դիտում
16:18 03-12-2017
Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջին անգամ կանցկացվի կրթական նոր ծրագիր՝ 120 ՔՀԿ-երի համար
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2092 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար