ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Թուրքիային հորդորել է զսպվածություն ցուցաբերել Սիրիայի քրդերի նկատմամբ գործողություններում
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը կոչ է արել թուրքական իշխանություններին զսպվածություն ցուցաբերել Սիրիայում բնակվող քրդերի նկատմամբ, հաղորդում է France Press-ը։
«Աֆրինում ընթացող բռնաճնշումները խաթարում են այդ տարածաշրջանի կայունությունը և շեղում ԻՊ-ին ոչնչացնելու միջազգային ջանքերից»,-մեջբերում է գործակալությունը Մեթթիսի խոսքը։
Հայտարարությունը նա արել է Ջակարտայում։
Հիշեցնենք, որ Անկարան հունվարի 20-ին հայտարարեց Աֆրինում քրդերի դեմ ցամաքային նոր ռազմական օպերացիա սկսելու մասին։ Մոսկվան իր հերթին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։