211652_close_icon
views-count2354 դիտում article-date 19:46 23-01-2018

ՀՅԴ Բյուրոյի հրավերով Երևանում տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի, ԱՊՀ երկրների, Եգիպտոսի, Իրաքի և Կիպրոսի ՀՅԴ մարմինների շրջանային ժողովը

2018 թ. հունվարի 20-21- ը, ՀՅԴ Բյուրոյի հրավերով, Երևանում տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի, ԱՊՀ երկրների, Եգիպտոսի, Իրաքի և Կիպրոսի ՀՅԴ. մարմինների շրջանային ժողովը: Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Բյուրոյի անդամներ և ՀՅԴ նշված մարմինների ներկայացուցիչները: Երկու օր տևած քննարկումների ընթացքում, ՀՅԴ Բյուրոն ներկայացրեց իր գործունեության վերջին 15 ամիսների տեղեկագիրը, որի լույսի ներքո ծավալվեց համապարփակ քննարկում: Շրջանային ժողովի անդամները իրազեկվեցին Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական վերջին զարգացումների, կոալիցիոն կառավարության շրջանակում ՀՅԴ մասնակցության արդյունքների, Հայաստանում Սահմանադրական նոր կարգի հաստատման գործըթացների մասին: Ժողովը քննարկեց Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, տնտեսական և անվտանգության ոլորտների բարեփոխումները և, հարցումների ու արժևորումների միջոցով, տվեց գնահատականներ: Հատուկ ուշադրության առարկա դարձան Արցախյան հարցի կարգավորման վերջին զարգացումները և այդ ուղղությամբ ՀՅԴ-ի կատարելիք աշխատանքները: Կարևորվեցին Հայոց բանակի հզորացման և համաժողովրդական զորակցության ուղղությամբ նախաձեռնությունները: Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ նշվեց, որ անհրաժեշտ է տեղերում պատշաճ կերպով նշել այդ իրադարձությունը և արցախահայությանը սատարելու և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը պահել մշտական դիտակետում: Հայաստանի տնտեսական խնդիրներին անդրադառնալով, ժողովը փաստեց, որ չնայած առկա են որոշ դրական տեղաշարժեր, սակայն արդյունքները դեռևս անբավարար են բնակչության սոցիալական կենսամակարդակի բարձրացման և սոցիալական բևեռացվածությունը մեղմելու ուղղությամբ: Ժողովը հանգամանորեն լսեց նաև շրջանների կազմակերպական, քաղաքական և հարաբերական հիմնախնդիրները և հստակեցրեց դրանց լուծման միջոցները: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև Սփյուռքի համայնքների կայուն զարգացման և նոր սերնդի պատրաստության: Ժողովը քննարկեց նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպվելիք ձեռնարկները և այդ ուղղությամբ ներկայացրեց առաջարկություններ: Կառույցի առաջընթացի և հզորացման ուղղությամբ ժողովը ներկայացրեց նոր առաջարկներ և դիրքորոշումներ ճշտվեցին մի շարք այլ օրախնդիր հարցերի շուրջ: [b] ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ[/b]

Նմանատիպ նյութեր