211652_close_icon
views-count7423 դիտում article-date 22:46 23-01-2018

Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում ռազմական նոր պայմանագրերի շուրջ. Ալիև

Բաքուն նոր բանակցություններ է վարում Մոսկվայի հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պայմանագրերի շուրջ և այդ ուղղությամբ որևէ սահմանափակում չի տեսնում: Այս մասին [url=https://ria.ru/defense_safety/20180123/1513174781.html]«РИА Новости»[/url]-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում՝ Դավոսում, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այդ գործընթացը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Այժմ բանակցություններ են ընթանում: Դուք ավելի լավ գիտեք, որ ռուսական ռազմական արդյունաբերությունն առաջընթաց է ապրում, ի հայտ է գալիս նոր ժամանակակից սպառազինություն: Ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունն այդ ոլորտում բեղուն է»,- ասել է Ալիևը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում: Ալիևը նշել է նաև, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել: «Դրանց մեծ մասն իրականացվել է: Այժմ կաշխատենք համագործակցության հետագա ծրագրերի շուրջ: Ոչ մի սահմանափակում Ադրբեջանում և Ռուսաստանում չկա»,- ասել է նա: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Դավոսում բացվել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կշարունակվի մինչև հունվարի 26-ը:

Նմանատիպ նյութեր