211652_close_icon
views-count2969 դիտում article-date 19:43 24-01-2018

Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները նույնպես մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանների ներկայացուցիչների (համակարգողների) հետևյալ հայտարարությունը՝ «[b]ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ[/b] Տավուշի և Արարատի մարզերի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը: Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են: Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 26-ին: [b]Տավուշի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝ փաստաբան Արմեն Ադամյան Արարատի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝ փաստաբան Լուսինե Պողոսյան»: [/b]

Նմանատիպ նյութեր