16164 դիտում
08:57 25-01-2018
68-ամյա թոշակառուն գարեջրի գործարան և ռեստորան է կառուցում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը Կոտայքի մարզի Արզնի համայնքում գարեջրի գործարան և ռեստորան է կառուցում: Գործարանի և ռեստորանի կառուցման պատվիրատուն, «Հետք»-ի փոխանցմամբ, «Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ն է:
Պետռեգիստրի տվյալների համաձայն, նշյալ ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը Եղիսաբեթ Շմավոնյանն է՝ Ավետիս Բերբերյանի մայրը: Տիկին Եղիսաբեթը թոշակառու է, 68 տարեկան:
«Հայկական ժամանակ»-ը Ավետիս Բերբերյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ միջոցներով է նրա մայրը նման ներդրումներ կատարում, արդյոք հնարավո՞ր է պետական համակարգում աշխատելով՝ խոշոր դրամական միջոցներ կուտակել:
«Ֆինանսական միջոցներ կուտակել եմ մինչև պետական կառավարման համակարգում պաշտոն ստանձնելը, որոնք արտացոլված են իմ հայտարարագրերում՝ 2011 թվականից սկսած:
Ընտանիքիս անդամներից կնոջս, որդուս և մասնավորապես՝ մորս կողմից կատարվող ներդրումների համար ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում բացառապես իմ կողմից տրված նվիրատվությունները և ներգրավված վարկային միջոցները, որոնք նույնպես կարտացոլվեն 2017 թվականի հայտարարագրերում»,- «ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է Բերբերյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1595 դիտում
18:30 05-08-2015
«Սպարտակի» խաղացողները այցելել են գարեջրի գործարան եւ գարեջուր խմել. ֆոտոշարք
3853 դիտում
09:08 17-09-2016
ԲՀԿ–ական պատգամավոր Մելիք Մանուկյանը կոնյակի գործարան է կառուցում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1018 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1291 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2578 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ