Խաղաղ օվկիանոսում 50 ուղևորով զբոսանավ է անհետացել
Նոր Զելանդիայի փրկարարները միացել են Խաղաղ Օվկիանոսում՝ Կիրիբաթի ջրերում անհայտ կորած «Բուտիրաոի» զբոսանավի ուղևորների որոնողական աշխատանքներին։
Այդ մասին հայտնում է New Zealand Herald թերթը։
Նշվում է, որ «Բուտիրաոի»-ի վրա եղել է 50 ուղևոր։ Այն ուղղություն էր վերցրել հունվարի 18-ին, Նոնոուտի կղզուց և 2 օրից պետք է ժամաներ Կիրիբաթիի։
Մինչ այդ, որոնումներ էին իրականացնում միայն Ֆիջիի փրկարարները