4972 դիտում
12:55 31-01-2018
Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է. Էմմանուել Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության մասին
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին, հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/920934/ardarutyan-ev-tchanachman-hamar-payqary-mer-payqarn-e-makrony.html]Armenpress.am[/url]-ը։
Ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը: Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին:
«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք հիշելով և Հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսների ընթացքում:
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ փորձելու է ներգրավել Թուրքիայի նախագահ Էրդողանին կանոնավոր երկխոսության մեջ. «Երբեմն ի հակառակ լրատվամիջոցների ցանկությունների»: «Ես նրան ասել եմ այն ամենն, ինչ կա: Մեր արդյունքն այս պարագայում մի շարք լրագրողների ազատ արձակումն է: Թուրքիայի հետ երկխոսության վերաբերյալ բազմաթիվ լավ հիմնավորված կասկածներ կան, սակայն իմ կարծիքով արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ուղերձը դատարկության մեջ ուղղված խոսք չէ»,- նշել է Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը ջերմորեն ողջունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին՝ նշելով, որ վերջինիս ձայնը հնչում է երբեմն անհավասար միջավայրում, սակայն այն շատ ավելի կարևոր է, քան շատերի բարձրագոչ հայտարարությունները:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված