3504 դիտում
09:33 01-02-2018
Արդյո՞ք Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ն լքելու դիմում կգրի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ անդամ Կիմ բալայանի լիազորությունները դադարել են: Նրա 70-ամյակը լրացել էր 2017 թվականի հոկտեմվերի 15-ին, սակայն քանի որ տարիքը լրանալու պահին մասնակցում էր երկու գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարեցին այդ գործերի ավարտման օրը: Նախօրեին արդեն ՍԴ անդամներն ու աշխատակազմը հրաժեշտի երեկո են կազմակերպել և հրաժեշտ տվել Բալայանին:
Արդեն քանի ամիս է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է: Վերջինս ակնկալիքներ ունի զբաղեցնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն դրա համար նախ պետք է դառնա ՍԴ անդամ:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանն, այս տարվա մարտի 23-ին դառնում է 70 տարեկան և օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Այժմ իշխանությունները այդ պաշտոնին տեսնում են հենց Հրայր Թովմասյանին:
ՍԴ անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հենց ամբողջ խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ական է: Արդյոք նա ՀՀԿ-ն լքելու դիմում կգրի: Սովորաբար, հայկական իրականության մեջ հակառակն է լինում, դառնում են իշխող կուսակցության անդամ, որպեսզի պաշտոն ստանան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»