211652_close_icon
views-count265869 դիտում article-date 17:10 03-02-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Մեծամորում ճակատ–ճակատի բախվել են Mercedes-ները. կա 2 զոհ, 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերտաիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Մուշեղ Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Ճանապարհային ոստիկանները, Արմավիրի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և վթարի հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցների հետ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենաներից: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և նույն վարչության Ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել են օպերատիվ խմբերը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի և Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ 74 TT 999 համարանիշի Mercedes-ը դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Արմավիր ընթացող մյուս Mercedes-ին: Օպերատիվորեն ժամանել է նաև Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, ում հանձնարարականով կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: 19.00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Mercedes» մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Ոռուտ գյուղի բնակիչ, 40-ամյա Նվեր Դիլանյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Գևորգ Գրիգորյանը: Վթարի հետևանքով Ն. Դիլանյանի ուղևորներ, համագյուղացիներ, 33-ամյա Մհեր Դիլանյանը և 18-ամյա Էրիկ Դիլանյանը տեղում մահացել են, իսկ 16-ամյա Մուկուչ Պետրոսյանը, 16-ամյա Արեն Գաբրիելյանը, ովքեր վարորդի համագյուղացիներն են, և մյուս «Mercedes»-ի վարորդ Գ. Գրիգորյանն ու նրա ուղևորներ, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներ, 50-ամյա Միխայել Մխիթարյանն ու 22-ամյա Արմեն Մխիթարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներ Մ. և Է. Դիլանյանները հորեղբոր տղաներ են, իսկ վիրավորներից Մ. և Ա. Մխիթարյանները՝ հայր ու որդի: Պարզվել է նաև, որ Ն. Դիլանյանն ու նրա ուղևորները Արմավիր էին մեկնել իրենց ազգականի զինվորի երդմնակալության արարողությանը ներկա լինելու: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ն. Դիլանյանը մինչև հանդիպակած գոտի դուրս գալն ու Գ. Գրիգորյանի «Mercedes»-ին բախվելը հարվածել է Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 31-ամյա Կարեն Խառատյանի կողմից վարած «Գազել» մակնիշի 485 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր