Ստամբուլում թուրքական և ռուսական օդանավերը հազիվ են խուսափել բախումից
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող 737 ուղևորատար օդանավը քիչ է մնացել՝ բախվի գետնից արդեն մի քանի մետր վերև գտնվող թուրքական Pegasus ավիաընկերության Boeing-737 ուղևորատար օդանավին։
Ինչպես հաղորդել է Haberturk հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ։
Ռուսական օդանավը, որը ժամանում էր Մոսկվայից, ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել սահմանված թռիչքուղու վրա և հայտնվել է թուրքական օդանավից ոչ հեռու։
Վերջինի օդաչուն ստիպված է եղել օդանավը կտրուկ աջ թեքել՝ բախումից խուսափելու համար։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Թուրքական օդանավը թռչում էր Իզմիր։