Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինան
Վաշինգտոնը իր նոր միջուկային դոկտրինայում սպառնալիք է հնչեցնում Չինաստանի միջուկային ներուժի հասցեին։ Այդ մասին նշված է Չինաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Ria Novosti-ն։
Նրանում ասվում է նաև. «ԱՄՆ ՊՆ-ն միջուկային դոկտրինա է հրապարակել, որում առաջ են քաշվել անհեթեթ ենթադրություններ Չինաստանի միջուկային զարգացման մասին, չափազանցված է նաև Չինաստանի միջուկային ուժերի սպառնալիքը, ինչին մենք կտրականապես դեմ ենք»։
Նշվում է, որ Չինաստանը հավատարիմ է մնալու միջուկային զենքի չտարածման ու չկիրառման մասին միջազգային օրենքին։
Իսկ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինան անվանել էր «երկերեսանի ու հակառուսական դոկտրինա»։