ՊԱԳԿ-ն Պաղեստինին կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ բոլոր տեսակի հարաբերությունները
Միջազգային կարգավիճակ ունեցող Պաղեստինի ազատագրման հարցերով գործադիր կոմիտեն կոչ է արել պաղեստինյան ղեկավարությանը դադարեցնել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները։
Ինչպես հաղորդում է Tass-ը, հայտարարությունը կոմիտեն տարածել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի գլխավորությամբ նիստի արդյունքների ամփոփումից հետո։
Բացի այդ, կոմիտեն հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի խորհրդին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Միջազգային քրեական դատարանին, որպեսզի վիճարկի Իսրայելի գործողությունները և հետաքննություն սկսի, այսպես կոչված, «իսրայելական բնակավայրերի», ռասսայական խտրականության, Հորդանանի երկայնքով և Խևրոնից դեպի հարավ «ռասսայական մաքրման» առնչությամբ։
Հիշեցնենք, որ 2017թ-ի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը կտեղափոխվի Թել-Ավիվից Երուսաղեմ։