Արցախի ՊԲ հրամանատարը ՀՀ պատգամավորներին ներկայացրել է շփման գծի իրավիճակը
Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը համառոտ ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, զորամասերում և բանակային առաջնագծում կատարված և կատարվող գործընթացները, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն:
Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին: