2020 դիտում
15:41 04-02-2018
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է. ԱԻն-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
622 դիտում
23:19 17-10-2024
Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր, հանդիպել արցախցիների հետ
667 դիտում
22:53 17-10-2024
Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն
1366 դիտում
22:41 17-10-2024
Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն