211652_close_icon
views-count163481 դիտում article-date 11:29 05-02-2018

Արմավիրի մարզի ողբերգական ավտովթարի պահը ֆիքսվել է տեսախցիկի կողմից. կար 2 զոհ, 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 3-ին Արմավիրի մարզում Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին, 6 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/03/1088323/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել էին Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Մուշեղ Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել էին, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել Ճանապարհային ոստիկանները, Արմավիրի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և վթարի հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցների հետ վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենաներից: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և նույն վարչության Ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել էին օպերատիվ խմբերը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի և Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր