Իրանում մահապատժի կենթարկեն Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող գիտնականին
Իրանի գերագույն դատարանը վերջնական մահապատժի վճիռ է կայացրել ծագումով իրանցի, սակայն Շվեդիայի քաղաքացի Ահմադռեզա Ջալալիի նկատմամբ, հաղորդում է Interfax-ը։
Վերջինս իր ընտանիքի հետ բնակվում էր Շվեդիայում, միաժամանակ դասավանդում Բրյուսելի Ֆլամանդական ազատ համալսարանում և Իտալիայում։
Ջալալիին ձերբակալել են 206 թվականի ապրիլին, երբ նա ժամանել է Իրան։ Իշխանությունները մեղադրում են նրան Իսրայելի օգտին լրտեսություն անելու, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի մշակման համար պատասխանատու 2 իրանցի ֆիզիկոսների սպանությանը մասնակից լինելու մեջ։
Իրանական դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 21-ին նրան դատապարտել էր մահապատժի, սակայն ՄԱԿ-ն այն ժամանակ պահանջել էր չեղարկել դատավճիռը։