211652_close_icon
views-count9052 դիտում article-date 09:16 09-02-2018

Վիգեն Սարգսյան-Մովսես Հակոբյան հակամարտությունը խորանում է. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի միջև եղած հակամարտության մասին մամուլում բազմիցս է գրվել: Բայց Վիգեն Սարգսյանը հրապարակավ հերքել է հակամարտության մասին լուրը: «ՉԻ» տեղեկություններով՝ չնայած հերքումին, այդ հակամարտությունը գնալով խորանում է. Վիգեն Սարգսյանը լրատվական դաշտում ունենալով խողովակներ, պարբերաբար «հարձակումներ» է գործում Մովսես Հակոբյանի վրա՝ նրան վերագրելով կոռուպցիոն գործընթացներ և բանակում առկա բացասական երևույթները պայմանավորում է միայն ԳՇ պետի թերացումով և պաշտոնական դիրքի չարաշահմամբ: Տպավորություն ստեղծելով, թե ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ, իրականում Վիգեն Սարգսյանը երկու խնդիր է լուծում. Սերժ Սարգսյանի մոտ նսեմացնում է Մովսես Հակոբյանին, երկրորդ՝ ինքը մնում է ճերմակ ձեռնոցներով նախարար, որը մատնացույց է անում բոլոր բացասական երևույթները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր