48819 դիտում
20:09 12-02-2018
Բարի և ուրախալի լուր. Երևանում լույս աշխարհ է եկել եռյակ՝ 3 արու զավակ. ընտանիքը օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր առաջ ՝ փետրվարի 7-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննադատանը բնական ճանապարհով լույս աշխարհ է եկել եռյակ:
Երեխաների ծնողները Լոռու մարզի Աքորի գյուղից են: Մայրը 34-ամյա Կարինե Սուիքասյանն է, հայրը՝ 46-ամյա Հրայր Թամազյանը, ով 3-րդ կարգի հաշմանդամ է: Թամազյանների ընտանիքը սոցիալապես անապահովի կարգավիճակ ունի: Տանը մշտական աշխատանք ունեցող անձ չկա:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Կ. Սուքիասյանը ասաց, որ ամուսնությունից 8 տարի է անցել և վերջապես իրենց էլ ժպտաց երջանկությունը:
Վերջինս հայտնեց նաև, որ հղության առաջին ամիսներից իմացել է, որ եռյակ է ունենալու: Երեխաները ծնվել են վաղաժամ, անհաս և այժմ գտնվում են իտենսիվ թերապիայի բաժանմունքում: Որոշել են անունները դնել Սենիկ, Արսեն և Ալեն:
Երեք ապագա հայ զինվորների մայրը խորհին շնորհակալություն հայտնեց իր բժիշկներից՝ Գոհար Ռազմիկովնայից և Աղասի Շարբաթյանից՝ իր հանդեպ ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի և պրոֆեսիոնալ աշխատանքի համար:
Մայրը խնդրեց բարերար մարդկանց՝ ով ինչով կարող է օգնության ձեռք մեկնեն իրենց, որպեսզի հոգան հիվանդանոցային և հետագա ծախսերը:
Կարինեի [b]հեռախոսահամարները՝ 077-12-52-61, 077-97-36-58:[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
86606 դիտում
23:04 21-10-2017
Բարի և ուրախալի լուր. Երևանում եռյակ է ծնվել. Նրանք ծնողների առաջնեկներն են