211652_close_icon
views-count38159 դիտում article-date 13:00 14-02-2018

Ծխախոտային գիգանտ ֆիլիպ Մորրիսը կարող է դադարեցնել ծխախոտի վաճառքը

Արհեստական ինտելեկտ, սմարթֆոնի միջոցով կառավարվող ջեռուցման համակարգ ու նույնիսկ սառնարան։ Տեխնո նվաճումներն ամեն օր զարգանում են ու զարմացնում, այս անգամ սպառողին զարմացնելու հերթը ծխախոտաարտադրության ոլորտինն է։ Ծխախոտային գիգանտ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը շուկա է բերում նոր արտադրանք։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը՝ Անդրե Կալանցոպուլոսը, BBC-ին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ շվեյցարական ծխախոտային հսկան՝ Ֆիլիպ Մորրիսը, կարող է դադարեցնել ծխախոտի վաճառքը։ Ընկերության ավելի քան 80 հազար աշխատողներն ամեն օր կատարելագործում են իրենց արտադրանքը և ձգտում սպառողի սեղանին դնել նոր ու պոտենցիալ ավելի անվնաս ապրանքատեսակ։ Ամենապահանջված ու ծխախոտների վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Marlboro-ն ևս առաջատար ընկերության տարիների համառ աշխատանքի արդյունքն է։ Ֆիլիպ Մորրիսը չի բավարարվում ձեռքբերումներով և փնտրում է ոլորտը զարգացնելու նոր լուծումներ ու ճանապարհներ։ Ծխախոտային շուկայի առաջատարի նորարարական ռազմավարության հիմքում կազմակերպության՝ «աշխարհն առանց ծխի» կարգախոսն է։ Շվեցարիայում ու Սինգապուրում գտնվող արտադրական լաբորատորիաներում ընկերության 400 գիտնականներ ու ինժեներներ տարբեր գիտափորձերի ընթացքում փնտրել ու գտել են ծխախոտի լավագույն այլընտրանքը՝ ծխախոտի տաքացման հեղափոխական IQOS համակարգը։ Նոր չափորոշիչների ու աշխատելաոճի արդյունքում ստեղծված արտադրանքը միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար է թե՛ ակտիվ, թե՛ պասիվ ծխողների համար։ Ծխող միլիոնավոր կանայք ու տղամարդիկ փնտրում են մի արտադրանք, որը ավելի քիչ կվնասի իրենց առողջությանը, բայց համի և ծխելու «ծիսակարգի» պահպանման առումով համարժեք կլինի սովորական ծխախոտին։ IQOS-ը ոչ միայն կարդարացնի նրանց սպասումները, այլ կձևավորի նոր մշակույթ։ Հեղափոխական գաղափարն իրականություն դարձնելու համար գիտնականներից ու ինժեներներից պահանջվեց 14 տարի, իսկ ընկերությունը ներդրեց ավելի քան 3մլրդ դոլար։ Մանրակրկիտ մտածված ու մշակված ապրանքատեսակն արդեն սկսել է իր հաղթարշավը։ Կարճ ժամանակ անց ավանդական ծխախոտն իր տեղը կզիջի պոտենցիալ ավելի քիչ վնասակար արտադրանքին՝ IQOS-ին։ Նորարարական գաջեթն արդեն հասանելի է 30-ից ավել երկրում։ Աշխարհի տարբեր ծայրերից 4,7 մլ մարդ փորձել ու գնահատել է ֆիլիպ Մորրիսի նոր արտադրանքը՝ իր ավանդական ծխախոտը փոխարինելով IQOS–ով։ Ամեն օր աշխարհի տարբեր ծայրերից նրանց է միանում ավելի քան 8000 մարդ և դառնում աշխարհն առանց ծխախոտի ծխի գաղափարախոսության հետևորդն ու կրողը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր