«Արզնի» աերոդրոմից կիրականացվեն մասնավոր առևտրային փոխադրումներ
Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձել է ՀՀ-ում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման խնդրին:
Նախատեսվում է հնարավորություններ ստեղծել ուղղված մասնավոր առևտրային փոխադրումների կազմակերպմանը, ուսումնական գործընթացներին, օդաչուների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:
ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության անցկացրած համատեղ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել օգտագործել ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմը:
Կառավարությունն այդ նպատակով ընդունել է համապատասխան որոշում՝ առաջարկելով «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն ընդգրկել քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում: Ընդունված որոշումը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ներդրումների ներգրավմանը: