1942 դիտում
17:18 16-02-2018
Քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ փետրվարի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իգոր Նազարուկի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ բելառուսական ավիաընկերության կողմից դեպի ՀՀ չվերթների վերսկսման և թռիչքների հաճախականության ընդլայնման, ինչպես նաև հայկական ավիաշուկայում ավիաընկերության դիրքերի ամրապնդման հեռանկարները:
Դեսպան Նազարուկն իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն օդային փոխադրումների ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և զարգացման գործում:
Գլխավոր վարչության պետը ողջունել է «Բելավիա» ավիաընկերության կողմից 2018 թվականի մարտի 25-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթների վերսկսումը՝ ակնկալելով ավիաընկերության կողմից երթուղիների զարգացման նոր ծրագրերի իրականացում:
Հանդիպումը եզրափակվել է հետագա համագործակցության պայմանավորվածությամբ:
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված