26632 դիտում
14:41 17-02-2018
Շղթայական ավտովթար Երևանում. անձը չպարզված վարորդը Opel-ով Սգո սրահի մոտ բախվել է սրահի այցելուների ավտոմեքենաներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում Opel մակնիշի 34 NR 690 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 DՍ 093 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Mazda մակնիշի 34 FA 401 համարանիշի ավտոմեքենային: Վերջինն էլ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մինչ Opel-ը կբախվեր Mercedes-ին, նա բախվել է մեկ այլ՝ Ford մակնիշի 35 GO871 համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները:
Վթարի մասի Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ կայանված ավտոմեքենայի տերերը այցելել էին վթարի հարևանությամբ գտնվող Սգո սրահ, որտեղ մասնակցելիս են եղել սգո արարողությանը:
Դեպի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վիրավորին առաջինը օգնության են հասել Սգո սրահի այցելուները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+