70569 դիտում
10:45 18-02-2018
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 42-ամյա վարորդը 20 տոննա ցորենով բարձված բեռնատարով կողաշրջվել է. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Գեղամ Սարգսյանը իր վարած Daewoo մակնիշի 77 AA 977 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Ագարակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Սարգսյանը Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Ստփանավանի բժշկական կենտրոն։
Բժիշկների ախտորոշմամբ՝ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Թունյանի գլխավորությամբ։
Փաստ առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա կշռով ցորենով, որն ամբողջովին թափվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+