48091 դիտում
13:17 18-02-2018
Արգավանդում անօրինական հողալցումների հետևանքով գրեթե փակվել է Հրազդան գետի հունը և խախտվել մեկ այլ անձի սեփականության իրավունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ Լիաննա Արզումանյանը կանգնել է փաստի առաջ: Բանն այն է, որ նրա ընտանիքին պատկանող նույն գյուղի Պարույր Սևակ փողոցի 14 տան տնամերձ հողատարծքներին ոմն Սիմոնը փորձում է տիրանալ և այդ նպատակով հողալցումներ է կատարում:
Բացի հողատարածքին տիրանալուց, հողալցումների հետևանքով նաև փակվել է Հրազդան գետի հունի գրեթե 80 %-ը:
[color=#CC0000]SHAMHSYAN.com[/color]-թղթակցի հետ զրույցում նա ասաց. «Տարիներ առաջ տվյալ հողի սեփականատեր Արմեն Նազարյանի հետ մենք ունեցել ենք դատական գործընթաց, որպեսզի պարզեն իրենց հողի և մեր հողերի եզրերը: Դատական գործընթացի արդյունքում պարզվեց, որ նրանք ապօրինի կերպով մեր տարածքում կատարել են հողալցման աշխատանքներ և չեզոք հողատարածքում էլ կառուցապատում կատարել: Նրանց առաջ խնդիր դրվեց, որ իմ հողատարածքը մաքրեն, իսկ կառույցները քանդվեն, սակայն մինչ օրս ոչ մի բան չի արվել:
Ուզում եմ հրավիրել Բնապահպանության նախարարության ուշադրությունը, թե ինչպես են Հրազդան գետի հունը նեղացրել, համարյա փակել: Թող իրավապահ բոլոր մարմինները հետամուտ լինեն և մեզ պատկանող հողատարածքից ազատեն քարերը և շինությունները»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
934 դիտում
10:37 14-06-2024
Հրազդանի կիրճում մաքրվում և ընդլայնվում է գետի հունը (տեսանյութ)
2211 դիտում
17:23 07-08-2021
Քասախ գետի հունը և տարածքը մաքրվել են կոշտ կենցաղային թափոններից և կուտակված աղբից
Այս բաժնից
1891 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)