211652_close_icon
views-count2874 դիտում article-date 10:19 20-02-2018

Արցախյան պատերազմում հաշմանդամ դարձածների բողոքի ձայնը տեղ է հասել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, որոնցից շատերը Արցախյան պատերազմի մասնակիցներ են, փետրվարի 1-ին մեծ դժվարությամբ հասել էին կառավարության շենքի մոտ՝ բացատրելու, որ իրենք համաձայն չեն պրոթեզ ստանալ մեկ այլ կազմակերպությունից և ասելու, որ եթե իրենց կարծիքը հաշվի չառնվի, պատրաստ են ավելի վճռական պայքարի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը մեր թղթակցին հայտնել է, որ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, որի դեմ էր ուղղված բողոքը, դադարել է համապատասխան մրցույթի հաղթող համարվել: Սա նշանակում է, որ հաշմանդամների բողոքի ձայնը տեղ է հասել: Բայց ամբողջ խնդիը հիմա այն է, թե ինչպե՞ս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետ բերելու «Ինտերօրթոյին», ինչ պայմաններ են առաջարկվում հայկական կողմից և որն է գերմանական կազմակերպության պատասխանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր