58021 դիտում
10:32 20-02-2018
Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել է ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 29 շենքի դիմաց, Էրեբունի փողոցի 37 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ, 27-ամյա Վարդան Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 OZ 915 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկավածին, ով փողոցը հատել էր հետիոտնի համար չթույլատրելի տեղով, տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Շաբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել է նաև ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանը:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+