Ժոզե Մոուրինյո. Պոգբան որոշ կասկածներ է հարուցում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ մեկնաբանել է, թե ինչու կիսապաշտպան Պոլ Պոգբան չի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում՝ «Սևիլյայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում (0:0):
«Միշտ հարցնում եք նրանց մասին, ովքեր մեկնարկային կազմում չեն լինում: Պոլը շաբաթ օրն էլ չխաղաց՝ «Հադերսֆիլդի» հետ:
Ես չէի ասի, թե դա շատ տակտիկական որոշում էր: Մենք երեք կիսապաշտպանով ենք խաղում, ու Պոլը կարող է իդեալական կատարել այդ դերը: Սակայն նա իմ մոտ որոշ կասկածներ հարուցեց՝ չխաղալով շաբաթ օրը:
Նա չէր խաղացել իր անձնական որոշմամբ: Նա իրեն այնքան էլ լավ չէր զգում և որոշակի կասկածներ առաջացրեց», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ «Սևիլյայի» հետ խաղում Պոգբան պահեստայինների թվում էր, սակայն արդեն 16-րդ րոպեին խաղադաշտ մտավ՝ փոխարինելով վնասվածք ստացած Անդեր Էրերային: