17664 դիտում
22:16 22-02-2018
Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:
[url=http://moh.am/#1/1104]Ցանկերը[/url] ստորև`
-Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային դեղերի ցանկ
-Հայաստանի Հանրապետությունում գրանցված հոգեմետ նյութ պարունակող դեղեր
-Հայաստանի Հանրապետությունում գրանցված հորմոնային դեղերի ցանկ
Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերին, ապա ցանկը հասանելի է [url=http://moh.am/#1/1104]այստեղ:[/url]
Նմանատիպ նյութեր
1631 դիտում
14:04 06-10-2022
Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը
6549 դիտում
22:23 08-08-2018
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդում քննարկվել է դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման կարգը
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին