211652_close_icon
views-count2928 դիտում article-date 10:10 27-02-2018

Կարտոֆիլի, ցորենի և գարու ցանքատարածությունները նվազել են 58 հազար 900 հեկտարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին տարիներին նվազել են ցանքատարածությունները: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից պարզեց, որ միայն 2017թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ` ցանքատարածությունները զգալի նվազել են` 58 հազար 900 հեկտարով: Ընդ որում, նվազել են և՛ կարտոֆիլի, և՛ ցորենի, և՛ գարու ցանքատարածությունները: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական տվյալներից պարզեց, որ Հայաստանում կրկնակի նվազել է կարտոֆիլի ու ցորենի բերքատվության չափը: Հիմնական պատճառը ոլորտի հանդեպ իշխանությունների անուշադրությունն է. գյուղացին այսօր մենակ է մնացել իր խնդիրների հետ` հաճախ չկարողանալով լուծել ոռոգման ջրի, պարարտանյութերի հարցերը, դրան գումարած՝ խնդիրներ են ստեղծում եղանակային անբարենպաստ պայմանները, իսկ բերքահավաքից հետո գյուղացիները հայտնվում են մթերքն իրացնելու խնդրի առաջ: Արդյունքում տարեցտարի նվազում են ցանքատարածությունները, դրա հետևանքով՝ բերքի քանակը, և ներքին սպառումն ապահովելու համար ստիպված են կարտոֆիլ ու ցորեն ներկրել: Համաձայնեք` իրավիճակը բավական տխուր է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր