«Խելագարությունը շարունակվում է...». Գարո Փայլանը քննադատել է 6-ամյա աղջնակին զոհաբերելու Էրդողանի խոսքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 6-ամյա աղջկնակին զոհաբերելու մասին հնչեցրած խոսքերը:
«Ինչպիսի անխղճություն: Իսկ ծափահարություննե՞րը... զանգվածային խելագարությունը շարունակվում է»,- Twitter-ի իր էջում գրել է հայազգի պատգամավորը:
Նշենք, որ Էրդողանի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել այն բանից հետո, երբ վերջինը զինվորականի հագուստով 6 տարեկան աղջկան ասել է, թե նա պատվի կարժանանա այն դեպքում, եթե զոհվի մարտական գործողությունների ժամանակ:
«Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»,- լացող երեխային դիմել է Էրդողանը, ինչից հետո ծափահարություններ են հնչել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Erdoğan'dan kürsüye çıkarttığı çocuğa: Şehit olursa inşallah bayrağı da örtecekler https://t.co/6lEIiQYgie pic.twitter.com/Op4pVIsPdZ
— Cumhuriyet (@cumhuriyetgzt) 24 февраля 2018 г.