2354 դիտում
16:34 27-02-2018
147 ՀԿ գրանցել է իր կանոնադրության փոփոխությունները, իսկ 26-ը` ստացել պետական գրանցում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի աջակցությամբ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում շարունակվում է քաղհասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) իրավաբանական անվճար աջակցության տրամադրումը՝ կանոնադրությունը օրենքին համապատասխանեցնելու, ինչպեսև նոր ՀԿ կանոնադրություններ մշակելու և գրանցելու հարցում։
Լոռու մարզում գործող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց» իրավապշտպան ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը պատմում է, որ կանոնադրության փոփոխման գործընթացը բավականին բարդ է, սակայն ծրագրի իրավաբան Արթուր Սուքիասյանի շնորհիվ խնդիրներ չեն առաջացել․ «Ինձ համար դուրս գալը խնդիր էր։ Մենք շաբաթվա մեջ օրեր էինք պայմանավորվում, նա գալիս էր մեր գրասենյակ, միասին քննարկում, մշակում էինք մեր կանոնադրությունը»։
Արդյունքում այսօր մարզում հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության կանոնադրությունը վերագրանցվել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
Նորաստեղծ «Գյումրի ակումբ» երիտասարդական, մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Մուսոյանը սոցիալական ցանցերից է տեղեկացել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին․ «Մենք մեծ ոգևորությամբ ենք սկում մեր հասարակական գործունեությունը։ Դիմեցինք իրավաբան Վիկտորիա Եղոյանին և նրա աջակցությամբ մեր կանոնադրությունը ստեղծվեց, այնուհետև գրանցվեց իրավաբանական անձանց պետռեգիստրում»,- նշեց Լ․ Մուսոյանը։
Այս տարվա փետրվարի 15-ի դրությամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում Երևանում և մարզերում տրամադրված իրավաբանական աջակցության շնորհիվ 147 հասարակական կազմակերպություն իր կանոնադրությունը փոփոխել և վերագրանցել է, և 26 նոր հասարակական կազմակերպություն է կանոնադրություն մշակել և գրանցել։ Եվ 544 իրավաբանական անվճար խորհրդատվություն է տրամադրվել հիշյալ հարցերի վերաբերյալ։
Եթե Դուք նույնպես քաղաքացիական ակտիվիստ ե՞ք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00; հեռ.՝ 540199; ֆաքս՝ 580299; URL՝ http://www.armla.am, http://ccd.armla.am, էլ. փոստ` [email protected]:
Նմանատիպ նյութեր
2833 դիտում
13:40 03-03-2018
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի աջակցությամբ 27 նոր հասարակական կազմակերպություն է գրանցվել
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»