4825 դիտում
15:26 28-02-2018
Աշոտ Մանուկյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հայ-իրանական համագործակցությունը
Փետրվարի 26-27-ը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Աշոտ Մանուկյանը ևս մեկ անգամ ողջունել է պարոն Արդաքանիանին ու նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել է, որ այն կնպաստի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու նոր ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի:
Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման ծրագրին և այն դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս` կարևորելով «Երևանի ՋԷԿ»-ի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելը Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը զուգահեռ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և կարևորելով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերն արդյունավետ հարթակ են հայ-իրանական համագործակցության օրակարգի հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։
Երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև բնապահպանության, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հայ-իրանական համագործակցությանը: Նախարար Աշոտ Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագրի շուրջ և լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ ներգրավելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերել՝ առաջիկայում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել Թեհրանում։
Նմանատիպ նյութեր
4172 դիտում
18:05 31-10-2017
Քննարկվել է հայ-բելառուսական համագործակցությունը անտառային ռեսուրսների կառավարման ոլորտում
766 դիտում
19:20 27-12-2023
Ներկայացվել են ՇՄ նախարարության կողմից ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացրած բարեփոխումները
1990 դիտում
20:32 09-10-2024
Քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1603 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը